ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին' Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ամուր երկխոսությունը մեր ժողովրդավարությունների սրտում են ընկած, սակայն նույնը պետք է ասել նաև փոխադարձ հարգանքի համար: Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել հանգիստ և չափավոր մոտեցում ցուցաբերել»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ լարվածությունը թուլացնելու հարցում կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը միավորում է դաշինքի անդամներին:
Նիդերլանդները մարտի 11-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը: Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:Միևնույն ժամանակ Նիդերլանդները թույլ չեն Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարի ինքնաթիռին վայրէջք կատարել: Այն բանից հետո, ինչ նախարարը երկիր էր մտել ցամաքային ճանապարհով, նրան «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից:
Կատարված դեպքերի առնչությամբ Թուրքիան բողոքի երկու նոտա է հղել Նիդերլանդներին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք սպառնալիքներ են հնչեցրել Նիդերլանդների հասցեին' ասելով, որ երկիրը թանկ է վճարելու այս քայլերի համար: