ՆԱՏՕ-ն հույս ունի Ռուսաստանի հետ ավելի ինտենսիվ երկխոսություն վարել 2018 թվականին: Այդ մասին DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ես ելնում եմ այն բանից, որ մենք կունենանք ավելի շատ հանդիպումներ, եւ որ մենք ավելի շատ կօգտագործենք զինվորականների հաղորդակցական կապուղիները»,-ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պատրաստ են դրան: Դրա հետ մեկտեղ նա հրաժարվել է խոսել կոնկրետ պլանների մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել է, որ դաշինքի համար Ռուսաստանի զսպումը հարաբերությունների կառուցման նույնքան կարեւոր ասպեկտ է, որքան եւ երկխոսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: