ՆԱՏՕ-ն շարունակում է հուսալ, որ Ռուսաստանի հետ կհաստատվեն կառուցողական, փոխգործակցության հարաբերություններ, բայց դրա համար քայլեր է ակնկալում ռուսական կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ փոխգործակցության հարաբերությունների հույս ունի, բայց դրա համար Ռուսաստանը պետք Է հստակ քայլեր անի, որոնք դա հնարավոր կդարձնեն: Այժմ, երբ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ամենադժվարինն են դարձել սառը պատերազմի ժամանակներից ի վեր, մեզ հարկավոր Է ավելի շատ թափանցիկություն ու կանխատեսելիություն եւ այն բանի հավաստումը, որ ճգնաժամը չի վերածվի անվերահսկելի պարույրի»,-ասել Է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բրյուսելում:
Նա նշել Է, որ «ոչ ոք նոր սառը պատերազմ չի ցանկանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: