ՆԱՏՕ-ն Ռուսաստանի գործողություններին պետք է «ուժով» պատասխանի: Այդ մասին Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Մոտ ապագայում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հարձակում չի սպասվում, սակայն, Դաշինքը «պետք է պատրաստ լինի աջակցել իր անդամներին», և ահաբեկման նպատակով չի հրաժարվի միջուկային զենքից, հավելել է քաղաքական գործիչը:
ՆԱՏՕ-ն պետք է ուժով պատասխանի Ռուսաստանին: Ռուսաստանն ապօրինաբար բռնակցել է Ղրիմը, Ուկրաինայի արևելքում աջակցում է անջատողականներին և խախտում է միջազգային իրավունքը,- Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: - Հետևաբար, Դաշինքի արևելյան շրջանում մենք կուժեղացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը»: