ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանի հետ կառուցողական փոխհարաբերությունների որոնումը: Այդ մասին «Տրուդ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն առաջին պաշտոնական այցով ժամանում է Բուլղարիա:
Ընդսմին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի հանդիսանում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի համար:
«ՆԱՏՕ-ն շարունակելու է Ռուսաստանի հետ կառուցողական փոխհարաբերություններ փնտրել, ինչը մենք անում ենք վերջին երկու տասնամյակներին: Բայց դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը հարգի միջազգային իրավունքն ու սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,-նշել է նա:
«Կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը ի վիճակի են միասին աշխատել կարևոր հարցերի շուրջ, առաջին հերթին, որոնց թվում հիմնականն ահաբեկչության դեմ պայքարն է: Ավելի քան 20 տարի մենք աշխատել ենք Ռուսաստանի հետ կառուցողական գործընկերություն հաստատելու համար, այն շարունակում է մնալ մեր նպատակը: Սակայն Ռուսաստանը նույնպես պետք է ձգտի դրան: Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում», -նշել է Ստոլտենբերգը:
Նրա համոզմամբ' «ուժեղ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանի հետ երկխոսությունը չեն հակասում» միմյանց:
«Ընդհակառակը, երկխոսությունը եւ պաշտպանությունն ընթանում են ձեռք ձեռքի տված: Բայց մենք կարող ենք Ռուսաստանի հետ խոսել նաեւ միայն ուժի դիրքերից»,- հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: