Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ուժեղացումը չի հակասում Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հաստատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է ԱՄՆ-ի CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

«Ես հակասություններ չեմ տեսնում այն բանում, որ ՆԱՏՕ-ն լինի ուժեղ, ունենա հզոր պաշտպանություն, կայուն եւ կանխատեսելի քաղաքականություն եւ ձգտի Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերությունների հաստատման»,- ասել Է Ստոլտենբերգը:

 

Միեւնույն ժամանակ գլխավոր քարտուղան ընդգծել է, որ, դեռեւս քաղաքական պաշտոն զբաղեցնելով Նորվեգիայում, ինքը կարողացել է «աշխատանքային հարաբերություններ» հաստատել Ռուսաստանի հետ, եւ որ Օսլոն Մոսկվայի հետ կապ Էր պահպանում «նույնիսկ սառը պատերազմի ամենասառը շրջանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: