ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հունվարի 14-ին հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիմակայության չի ձգտում ՌԴ-ի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես ընդգծում եմ, որ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ն ձգտում Է ավելի կառուցողական հարաբերություններ եւ համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ»,-ասել Է Ստոլտենբերգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հավելելով, որ Մոսկվան նույնպես պետք Է ձգտի դրան:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերստին կոչ Է արել Ռուսաստանին՝ կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը վերաբերող Մինսկի համաձայնությունները:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, մինչ այդ նույն մամուլի ասուլիսում ելույթ ունեցած Մերկելը համանման տեսակետ Է հայտնել: