ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքը չի կարող Ուկրաինային ցուցաբերել ռազմատեխնիկական օգնություն, այդ որոշումը ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանաչյուր երկիր որոշում է ինքնուրույն: «ՆԱՏՕ-ն, որպես կազմակեպություն, չի մասնակցում ռազմասարքերի մատակարարմամբ, որովհետև մենք չունենք զինված ուժեր և միջոցներ:

 

Այդ ուժերը և միջոցները համարվում են ՆԱՏՕ-ի առանձին անդամների սեփականությունն են: Դրա համար էլ անհրաժեշտ է դաշինքի յուրաքանչյուր անդամի առանձին որոշում: Մենք այդ հարցին չենք միջամտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Նյուպորտում կայացած մամուլի ասուլիսում նշել է Ռասմուսենը:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Ուկրաինայի համար տրաստային հիմնադրամների ստեղծման մասին:

 

«Կարող եմ հաստատել, որ մենք այսօր կհայտարարենք տրաստային հիմնադրամների ստեղծման մասին, և ես այդ մասին կխոսեմ Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո կայանալիք ասուլիսի ընթացքում»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ' նշել է Ռասմուսենը: