Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում եւ պահպանել Մինսկի պայմանավորվածությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հունվարի 29-ին գլխավոր քարտուղարը հանդես է եկել Վեհաժողովի խորհրդարանականների առջեւ:

 

«Կրակը պետք Է դադարեցվի, պետք Է ամբողջությամբ պահպանվեն Մինսկի պայմանավորվածությունները»,-ասել է նա: Յագլանդն ընդգծել Է, որ «Ուկրաինայի հարավ-արեւելքում բռնությանը պետք Է վերջ դրվի»:

 

«Մենք պետք Է շարունակենք Ուկրաինային օգնել հուսալի ժողովրդավարական պետություն ձեւավորելու գործում»,-հավելել Է նա:-Գլխավոր քարտուղարն այն կարծիքին Է, որ երկարաժամկետ առումով «այստեղ հանգուցայինն Ուկրաինայի ազատությունն ու անկախությունն են»:

 

«Մենք կարող ենք օգնել Ուկրաինային մշակելու այնպիսի սահմանադրություն, որը երաշխավորում Է տարածքային ամբողջականությունը, եւ որը միեւնույն ժամանակ պետք Է գործարկի ապակենտրոնացման գործընթացը»,- ասել Է նա՝ հիշեցնելով Վենետիկի հանձնաժողովի դերն այս գործընթացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: