Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է արձակել Դոնբասի հակամարտության տարածքում կրակի դադարեցման մասին' Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

 

 

Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա այսօր հայտարարել է երկրի Գլխավոր շտաբում:

 

 

«Ես հրամայում եմ Ուկրաինայի զինված ուժերին, Ազգային գվարդիային, ՆԳՆ ստորաբաժանումներին, Սահմանապահ ծառայությանը եւ Անվտանգության ծառայության ստորաբաժանումներին դադարեցնել կրակը»,- ասել է նա: