Ճապոնիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացմամբ և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։\

«Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները»,- ասվում է փաստաթղթում։

Միաժամանակ, Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի շարունակվող ռազմական գործողությունները։ Ճապոնական գերատեսչությունը նաև կոչ է արել հակամարտող կողմերին երկխոսություն սկսել տարաձայնությունները լուծելու համար։