Մոսկվան կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք նախկինի պես խորը մտահոգություն ենք հայտնում՝ կապված տեղի ունեցողի հետ, և կարծում ենք, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակը, նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա: