Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի, ինչպես նաև Երևանին և Բաքվին երկխոսության վերադարձնելուն ուղղված ցանկացած քայլ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Նման կերպ նա պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչ ինչ կարծիք ունեն Կրեմլում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման մասին լուրերի հետ կապված:
«Այդ տեղեկության վերաբերյալ դեռ հստակ ասելու բան չունեմ: Անկասկած, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որը նպատակ ունի բերել ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի, ինչպես նաև Երևանին և Բաքվին երկխոսության վերադարձնելուն»,- նշել է Պեսկովը: