Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին անհապաղ դադարեցնել հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Մեր դիրքորոշումը ներկայացվել է նախագահի, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության կողմից արված հայտարարություններում: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապնվել է իր գործընկերների հետ: Մենք լուրջ մտահոգություն ենք արտահայտել, հաստատել ենք նախագահի կոչը՝ որքան հնարավոր է շուտ դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները»,-ասել է նա: