ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և չսրել լարվածությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը», - նշել է Դյուժարիկը:
Ներկայացուցիչը նշել է, որ երկկողմ բոլոր չլուծված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսությամբ և դիվանագիտական միջոցներով: