ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում։
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները», - ասել է նա մամուլի ասուլիսում։
«Այս իրավիճակը մտահոգիչ է»,- հավելել է նա։