Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման տեղեկություններով: Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

«Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»,-ընդգծել է մամուլի քարտուղարը: