Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածություն դրսեւորելու կոչ է արել:
Ի պատասխան հայ լրագրողների հարցին՝ մարտի 30-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի մարզի գնդակոծության մասին, Մարիա Զախարովան ապրիլի 2-ին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Ըստ ստացած տեղեկությունների՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Ընդ որում՝ գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները, ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, զերծ մնալ ուժի օգտագործումից, եւ հենց օբյեկտիվ պայմաններ առաջանան կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»: