ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն աշխատանքն ավարտել է հռչակագրի ընդունմամբ: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, հռչակագրում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ և ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի և մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ ներգրավվածությունը:
«Կոչ ենք անում խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը' ներդնելու լուրջ ջանքեր' հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված և համակողմանի լուծման»,-ասված է հռչակագրում:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն անցկացվել է հուլիսի 1-5-ը Թբիլիսիում: