ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին: Նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ փոխգործակցության համակողմանի զ արգացմանը նպաստող Հայաստանի և Լատվիայի միջև պարբերական քաղաքական երկխոսությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Ռինկևիչը խորհրդանշական համարեց, որ հենց Երևանում է առաջին անգամ Լատվիայի ԱԳ նախարարը մասնակցում ՖՄԿ արտգործնախարարների համաժողովին։ Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նրանք քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերը։
Նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այս համատեսքստում Լատվիայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց գագաթաժողովին Հայաստանի կառուցողական մասնակցության համար։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը անդրադարձել են Եվրոպական միության և Եվրասիական միության միջև փոխգործակցության հաստատման հնարավորություններին։ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Ադրբեջանի սադրանքների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը։ Այս առումով Էդգարս Ռինկևիչը ընգծեց, որ Լատվիան անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և նրանց կ ողմից ներկայացված առաջարկությունները։
Հանդիպման օրակարգում են եղել նաեւ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումները, միգրացիոն հոսքերը և այդ մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։