Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը 2014 թվականի հուլիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների 5-րդ հավաքի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «հանրությանը լավ հայտնի սկզբունքների եւ նաեւ համանախագահ երկրների հնչեցրած հայտարարությունների հիման վրա հակամարտության լուծման գործընթացն արագացնելու ճանապարհները»:

 

Կայքը նշում է, որ համանախագահ երկրների նախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են առկա ստատուս քվոյի անընդունելի լինելը: