ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեպսան Ռոբերտ Սեկուտան:

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Սեկուտան՝ ընդգծելով, որ այդ մասին խոսվում է համանախագահների, այդ թվում և Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններում:

 

Սեկուտան նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցանկանում են տեսնել ազատ Եվրոպա, որտեղ տիրում է խաղաղություն և հանգստություն:

 

«Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ԵԱՀԿ Հելսինկյան համաձայնագրի և ՄԱԿ-ի համընդհանուր ճանաչված սկզբունքների հիման վրա»,- նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: