ԵԱՀԿ Մինսկի խումբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կշռադատված և խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոգեր-Լոջանը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ մինչ օրս չկարգավորված լինելու պատճառը կողմերի մոտ անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունն է: Մենք աջակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անհետ կորած անձանց հետ կապված տեղեկատվության փոխանակման հարցում»,- ասել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը: