Ճապոնիայի կառավարությունը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նման հայտարարությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչին:

 

 

«Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Ճանպոնիան շատ լավ հարաբերություններ է ձևավորել Հայաստանի հետ' հատկապես միջազգային մակարդակում: Մենք հույս ունենք, որ այս հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- հույս հայտնեց դեսպանը:

 

 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, Ճապոնիայի դեսպանը, նշեց, որ ապրիլի 24-ին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն ուղերձ է հղել հայ ժողովրդին'«իր խորին ցավակցությունը հայտնելով 20-րդ դարի այդ ժամանակահատվածում զոհվածների համար»: «Դա իրապես ողբերգություն էր, և մենք չպետք է թույլ տանք նման ողբերգությունների կրնությունը 21-րդ դարում»,- հավելեց ճապոնացի դիվանագետը:

 

 

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությաւնները հաստատվել են 1992թ.սեպտեմբերի 7-ին: 2010թ. հունիսից Ճապոնիայում գործում է Հայաստանի դեսպանությունը, իսկ 2014թ. հունվարից Հայաստանում գործում է Ճապոնիայի դեսպանությունը:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ճապոնիայի դիրքորոշման մասինդրույթներն ամրագրվել են 2012թ. հունիսի 6-ի ՀՀ և Ճապոնիայի միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացման վերաբերյալ համատեղ հայտարարությունում: