Լեհաստանն ակտիվորեն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը' հույս ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավորինս արագ կստանա խաղաղ կարգավորում: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին' «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով Բաքվում իր գործընկերոջ' Մարեկ Ցալկայի հայտարարություններին՝ կապված ԼՂ հիմնախնդրի հետ: «Այլ դիվանագետների հայտարարությունները մեկնաբանելն իմ գործառույթների մեջ չի մտնում: Կարող եմ միայն արտահայտել Լեհաստանի պաշտոնական դիրքորոշումը: Այն հայտնի է: Հիմնվում ենք ղարաբաղյան հակամարտությանն առնչվող ՄԱԿ-ի բանաձևերի վրա:
Լեհաստանն ակտիվորեն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ հույս ունենալով, որ հնարավորինս արագ հակամարտությունը կստանա խաղաղ կարգավորում: Ցանկանում ենք համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- նշեց դեսպանը:
Նրա խոսքով՝ Լեհաստանը ցանկանում է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդ համագործակցության ռազմավարական բնույթը բխում է Լեհաստանի և Եվրոպական միության քաղաքականության մեջ Արևելյան գործընկերության դերից: «Հայաստանը' որպես եվրոպական ու քրիստոնեական զարգացած ավանդույթներ ունեցող և հաջողությամբ ժողովրդավարական ինստիտուտներ կառուցող երկիր մեզ համար անկասկած ունի ռազմավարական նշանակություն»,- ընդգծեց Եժի Նովակովսկին: