ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, Սեբաստիան Կուրցն այս մասին ասել է որպես ԵԱՀԿ գործող նախագահ երդմնակալության արարողության ժամանակ:
Սեբաստիան Կուրցը խոստացել է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում' այդ գործում կարևորելով իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաև պլանավորման խմբի ղեկավար Հանս Լամպալզերի դերը: