Ռուսաստանը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ և կօգտագործի իր ողջ ազդեցությունը տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական սցենարը կանխելու համար: Ինչպես նշել է ՌԴ նախարարը, Մոսկվան և Անկարան երկու սերտ գործընկերներ են, ովքեր «ընդունակ են միմյանց հետ շփվելիս ցուցադրելու ճկուն, պրագմատիկ մոտեցում և առաջնորդվել ռազմավարական տեսլականով»:
«Մենք երբեք չենք թաքցրել և չենք թաքցնում, որ չենք աջակցում ճգնաժամի ռազմական լուծմանը, մենք ձգտում ենք ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», - ասել է Լավրովը: Նա շեշտել է, որ ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ նրանց արտաքին գործընկերների համար կարևոր է «խստորեն հարգել հրադադարի մասին համաձայնագրերը, վերահսկման մեխանիզմի ստեղծումը և նշանակալից բանակցային գործընթացի վերսկսումը հստակ ժամանակացույցով»:
«Եվ չնայած կայուն հրադադարի հասնել անհնարին էր, մենք կշարունակենք օգտագործել մեր ողջ ազդեցությունը տարածաշրջանում, մենք կաշխատենք թուրք գործընկերների հե` դադարեցնելու ռազմական սցենարի հետագա զարգացումը, կողմերի միջև երկխոսություն հաստատելու և Բաքվին ու Երևանին համոզելու նստել բանակցությունների սեղանի շուրջ»,֊ ասել է Լավրովը։