Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա՝ ներկայացնելու ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Հատուկ բանագնացն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Այս մասին տեղեկացնում է «Irna» գործակալությունը:
Իրանական կողմը հակամարտող կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային օրենքներին:
Հիշեցնենք, որ նախքան Թուրքիա մեկնելը Իրանի ներկայացուցիչը այցելել էր Երևան, Բաքում, Մոսկվա: