Եվրոպական Միությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Կարիմը: «Մենք հանձնառու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարիմը:

 

Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը երեկ հերթական անգամ ագրեսիա է ցուցաբերել, որի արդյունքում հայկական կողմը երեք զոհ ունի, Սաջադ Կարիմն ընդգծեց, որ իրենք ցավում են անմեղ զոհերի համար: «Մենք հանձնառու ենք անել ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերին քաջալերենք, օգնենք հակամարտության լուծմանը հասնելու ուղղությամբ»,- եզրափակեց նա:

 

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատիուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայվածդիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և ԱրշակԿարենիՀարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկականմիջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չիսպառնում: