ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին' ուղղված Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հադիպմանն ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
«ՆԱՏՕ-ն աջակցում է կողմերի ջանքերին փոխզիջման եզրեր գտնելու հակամարտության կարգավորման համար: Կազմակերպությունն աջակցում է բանակցային գործընթացին և այդ բանակցային փաթեթի առանցքային մասը կազմող Մադրիդյան երեք սկզբունքներին»,-ասաց ամերիկացի դեսպանը' պատասխանելով ուսանողների հարցին:
Դեսպանը նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները որևէ տարաձայնություն չունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ինչ վերաբերում է Արցախում խաղաղապահ առաքելությանը, ապա այդ հարցը, նաեւ այն, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը, դեռ քննարկման ենթակա են. ամենայն հավանականությամբ, դա չի իրականացվի ՆԱՏՕ-ի շրջանակներում: