ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց այսօր՝ ապրիլի 9-ին, մեկնարկել է երիտասարդների բողոքի ակցիան՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

 

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք»:

 

ԱԳՆ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առանց արձագանքելու մտան շենք:

 

Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ասուլիսը: