Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:

 

Հանդիպմանը քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները' հուլիսյան գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով' հանուն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ առաջխաղացման:

 

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևը, մեկնաբանելով տեղեկությունը հունիսին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ասել է, որ նման հանդիպում անցկացնելու առաջարկ չի եղել: