Մոսկվայում մարտի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

 

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմն ախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

 

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։