ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 10-ին հանդիպելու են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, իսկ մարտի 11-ին Մոսկվայում տեղի կունենա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԱԳՆ-ում Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ եթե հանդիպումը դրական ընթացք ունենա, ապա չի բացառվում, որ որոշ ժամանակ անց հանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

 

Վերջին անգամ Հայաստանի և Արբեջանի արտգործնախարարները հանդիպել էին հունվարի վերջին Փարիզում, որից հետո համանախագահները տարածաշրջանային այց կատարեցին, Բաքվում և Երևանում հանդիպեցին երկու երկրների նախագահներին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին: