Արդեն տեղեկացրել ենք, որ Պաշտպանոսւթյան նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000 դրամ փոխանցել նոր ստեղծվելիք հիմնադրամին, որն ուղղված է լինելու զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծմանը:

 

Այս նախագիծը հասարակական լայն շրջանակների մոտ բողոքի առիթ հանդիսացավ և պատճառն այն չէ, որ պետք է 1000-ական դրամ փոխանցել զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման համար, այլ այն, թե ովքեր են տնօրինելու այդ գումարները: Մյուս կողմից՝ հնչում են կարծիքներ, թե ինչու պետք է օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացուց այդ գումարները հավաքել այն դեպքում, երբ ՊՆ գեներալները շրջում են գերթանկարժեք մեքենաներով, ապրում են շքեղ առանձնատներում, օլիգարխները, պետական պաշտոնյաները ժողովրդին կեղեքելու միջոցով միլիոններ են կուտակել:

 

Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ: 

 

Ուղիղ միացումը՝ 1in.am-ի