ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող մանկավարժների ու «Դեմ եմ» շարժման ակտիվիստների հետ բանակցելու է գնացել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, երկխոսության մեջ չմտան պաշտոնյայի հետ' պահանջելով ԿԳ վերանշանակված նախարար Արմեն Աշոտյանին:
«Դեմ եմ» շարժման անդամները պահանջում են ՀՀ ԿԳ նախարարից ենթարկվել Հայաստանի բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Նրանք մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր ներկայացրին ԿԳՆ-ին:
Ուղիղ միացումը՝ Civilnet.am-ի: