Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պայքարելու են եկել փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Առևտրականները հայտարարեցին, որ ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար, և իրենց պահանջն է՝ կասեցնել նոր օրենքի կիրառումը: Նրանց խոսքով՝ փոքր և միջին բիզնեսը չի կարող այդպես աշխատել, քանի որ չունեն մեծ եկամուտներ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ պետք է մտներ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:
Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից և ԱԺ-ում քննարկումներից հետո աղմուկ հանած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները գործածության մեջ պետք է մտնեն փետրվարի 1-ից:
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի