Այս պահին քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարություն շենքի դիմաց ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարները իրենց հետ բերել են Նիկոլ Փաշինյանի նկարը, որի դեմքի վրա խաչ էր արված: Ցուցարարները այն ցանկանում էին փակցնել ծառին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
«Ամսի 10-ին այս շենքում նստած երկրի դավաճանը՝ Նիկոլը, ստորագրեց կապիտուլյացիոն ակտ: Նա, այս շենքում նստած, թշնամուն նվիրեց մեր հողերը, մեր Շուշին: Այս դավաճանը իր ապաշնորհության, մեծամտության և տգիտության հետևանքով հասցրեց նրան, որ ունեցանք 5000 զոհ և 10.000 վիրավոր: Ունեցանք տնտեսական մեծ կորուստներ, հիմա էլ ունենք գերիներ: Այս սրբապիղծը մինչև հիմա չի կարողանում վերադարձնել մեր զինվորներին: Այս քաղաքական իմպոտենտը չի համարձակվում նույնիսկ պատասխանել իր հասցեին հնչող ստորացումներին, Նիկո՛լ այսքանից հետո ոնց ես գնալու մեր երկիրը ներկայացնելո՞ւ»,- այս մասին ասաց ցուցարար, «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: