«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
3 զոհ, 2 վիրավոր. հակառակորդը սահմանին շարունակում է անհաջողության մատնվել
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /79 արկ/ և ՌՊԳ /21/ ու ԱԳՍ /18/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
***
Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պայքարելու են եկել փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Կառավարության դիմաց իրենց բողոքն են արտահայտում Ոսկու շուկայի, Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները և այլք:
«Պետք է այնպիսի օրենքներ լինեն, որ մարդիկ կարողանան աշխատել, տուն պահել»,- Լուրեր.com-իհետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ պետք է մտներ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին ձեռնարկատերերի, տոնավաճառների աշխատողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնում են 1 տոկոս, բայց վերջիններս պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններին:
Մի քանի օր տևած բողոքի ակցիաներից և ԱԺ-ում քննարկումներից հետո աղմուկ հանած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները գործածության մեջ պետք է մտնեն փետրվարի 1-ից։
***
Հայկական և ռուսական կողմերը լիակատար փոխըմբռնում ունեն Պերմյակովին օրենքի ողջ խստությամբ պատժելու հարցում
Գյումրիում տեղի ունեցած սպանության հարցում հայկական և ռուսական կողմերը փոխըմբռնում ունեն այն հարցում, որ հանցագործի դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ, իսկ նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանություններին մեղադրում են Գյումրիի սպանության դեպքին ոչ համարժեք արձագանքելու մեջ՝ նախարարը հիշեցրեց, որ այդ սարսափելի հանցագործության օրը ՀՀ nախագահը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների հետ, տվել հանձնարարականներ:
«Հայաստանի Հանրապետության nախագահը կարևորել է ամենասեղմ ժամկետներում դեպքի բացահայտումը և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելը: Մեր իրավապահ մարմինները պարբերաբար տեղեկություններ են տրամադրում իրենց գործողությունների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել Ռուսաստանի գործընկերների հետ: «Շփումներ են եղել ամենաբարձր մակարդակով, հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Եղել են շփումներ նաև տարբեր մակարդակներում: Եվ կարող եմ ասել, որ այս հարցում լիակատար փոխըմբռնում կա կողմերի մոտ, որ դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ, իսկ հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- եզրափակեց նախարարը:
***
Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին քննության կառնի Լեւոն Հայրապետյանի բողոքարկումը
Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 9-ին քննության կառնի հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:
Ավելի վաղ Բասմանյան դատարանը ձեռնարկատիրոջ տնային կալանքը երկարացրել Է մինչեւ ապրիլի 19-ը: Գործով քննության ժամկետը երկարացվել Է մինչեւ ապրիլի 28-ը:
65-ամյա Հայրապետյանը դրամական միջոցների վատնման եւ լվացման մեջ Է մեղադրվում «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով: Նա ձերբակալվել Էր 2014 թվականի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել Էր Նիցցայից:
Նրան մեղադրանք Է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ եւ 174-րդ հոդվածներով («Ուրիշի ունեցվածքի յուրացումը կամ վատնումը եւ անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լեգալացումը»):
Հետքննությունն այն կարծիքին Է, որ «Բաշնեֆտի» նախկին ղեկավար ՈՒրալ Ռախիմովը, որը նույնպես անցնում Է այս գործով, Հայրապետյանի հետ համատեղ մշակել Է Բաշկիրիայի վառելիքաԷներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան:
Հայրապետյանը ձերբակալվել Է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկություն Է կրում մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Դրա հետ մեկտեղ, գործարարի նկատմամբ եւս մեկ քրեական գործ Է քննվում խարդախության վերաբերյալ: Այն հարուցվել Է նախկին սենատոր Իզմեստեւի մոր հայտարարության հիման վրա, որը Հայրապետյանին մեղադրել Է իրենից 700 հազար դոլար հափշտակելու մեջ:
***
Շփման գծի երկայնքով սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը. ՀՀ Նախագահ
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
Մինչ զեկույցներին անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի սահմաններն արիաբար պաշտպանելու ժամանակ զոհված մերօրյա հերոսների և արցախյան ազատամարտի տարիներին իրենց կյանքը զոհաբերած բոլոր զինծառայողների ու ազատամարտիկների հիշատակը:
Կոլեգիայի նիստում, որը նվիրված է եղել 2014թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ու շտաբների օպերատիվ, մարտական պատրաստության արդյունքներին, զինվորական կարգապահության վիճակին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով:
Նախագահը նշել է. Շարունակությունն՝ այստեղ:
***
Նալբանդյանը հակաահաբեկչական պայքարի մասին Բաքվի հայտարարությունները վստահություն չներշնչող է համարում
Ադրբեջանցիները տարբեր հարթակներից ահաբեկչության դեմ պաքայրի վերաբերյալ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք որևէ վստահություն չեն ներշնչում: Բոլորին է հայտնի, որ ադրբեջանցիներն արցախյան պատերազմի ընթացքում օգտագործել են վարձկանների Աֆղանստանից և այլ վայրերից, ովքեր սերտ կապեր ունեն հայտնի ահաբեկչական կազմակերպությունների հետ:
Այս մասին հունվար ի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է հակաահաբեկչական պայքարում իր առաջատար լինելու մասին՝ այդ համատեքստում մեղադրանքներ հնչեցնելով նաև Հայաստանի հասցեին:
Նա անդրադրձավ խոշոր ահաբեկչական խմբավորումներին ադրբեջանցիների մասնակցությանը: «Շատ հաճախ այդ անձանց անունները հայտնվում են լրատվամիջոցներում՝ որպես հայտնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ: Վերջերս մի քանի այսպիսի անուններ էին հայտնվել, ովքեր սպանվել են Սիրիայում, Իրաքում կամ այլ վայրերում: Մի քանի ամիս առաջ սպանվել է ևս մեկ հայտնի ահաբեկիչ, որին ադրբեջանցիները հերոսացնում էին արցախյան պատերազմի տարիներին, իսկ վերջերս նա ղեկավարում էր «Իսլամական պետության» խմբերից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում խոսել է սահմանին միջադեպերի մասին
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի ապակայունացման փորձերի, հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ, պատերազմ հրահրող քայլերը և ռազմական հռետորաբանությունը՝ Հայաստանի դեմ՝ տարածելով հակահայկական ատելություն: ԵԽԽՎ-ում Արփինե Հովհաննիսյանի ունեցած ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հարգելի' գործընկերներ, իմ ելույթում ես կանդրադառնամ այն զարգացումներին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանից հետո: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին' ուղղված հակամարտության կողմեր Հայաստանին և Ադրբեջանին, պատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի, Ադրբեջանը շարունակում է իր մարտահույզ (սադրիչ, պատերազմ հրահրող) և ռազմական հռետորաբանությունը Հայաստանի դեմ՝ տարածելով հակահայկական ատելության ճառեր, այնպես ինչպես Huthis էր տարածվում տխրահռչակ ռադիոհեռարձակումներով ՌուանդայÕ « հարյուր օրվա ընթացքում:Շարունակությունն՝ այստեղ: