Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի համագյուղացիներն ու հարազատներն այսօր՝ նոյեմբերի19-ի առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի աջակցություն Կարեն Ղազարյանի։
Կարեն Ղազարյանի ծննդավայր՝ սահմանամերձ Բերդավանից և հարևան գյուղերից մի քանի տասնյակ ուսանողներ Երևանի պետական համալսարանի մոտից երթով շարժվեցին ՀՀ կառավարության շենք։