Այսօր՝ հունիսի 10-ին, կառավարության շենքի դիմաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Նրանց ձեռքին կան պաստառներ, որոնցում գրված են. «Արցախը սկուտեղով մատուցած վարչապետ», «Հողատուն հողաշեն չի կարող լինել», «Ելա՞կ, թե՞ սաղավարտ» և այլ գրություններ:

Նրանք եկել էին, հայտարարելու մի քանի կետեր, թե ինչու են Նիկոլ Փաշինյանին անվանում դավաճան: Բողոքի ակցիա իրականացնողները նաև շեշտեցին, որ պատերազմի ընթացքում թշնամին կարողացել է գրավել 90 բնակարան, իսկ Նիկոլ Փաշինյանի ստորագրմամբ հանձնվել է շուրջ 200 բնակավայր և մինչ օրս հանձնվում է այն:

Նշենք, որ ոստիկանները թույլ չտվեցին՝ բողոքի ակցիան շարունակվի. նրանց և ցուցարարների միջև քաշքշուկ եղավ:

Մանրամասները՝ տեսանյութում: