Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Համաձայնագրի քվերակությունը հետաձգվեց մինչև այսօր, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների բացակայության արդյունքում քվորում ապահովել չհաջողվեց:
Խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։
Այս պահին արդեն մեկնարկել է նախատեսված է բողոքի ակցիան Ազգային ժողովի շենքի առջև, որին ուղիղ միացմամբ կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ: