![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/235800.png&w=300&h=200&mt=1605891735)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտությունները և դրանց կարգավորումը հատկապես կարևոր են: «Ռուսաստանի համար այս կարգի բախումներն ու դրանց կարգավորումը հատուկ արժեք և հատուկ նշանակություն ունեն, հատուկ դեր են խաղում», - ասաց Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը վերաբերող հանդիպման ժամանակ: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը կարևոր է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից։ «Միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ ապրում են Ռուսաստանում։ Մենք այդ հանրապետությունների հետ կապված ենք, առանց չափազանցության, դարավոր կապերով: Սա նաև այս առումով ունի ներքաղաքական հարթություն և մեծ հետաքրքրություն ունի ներքին անվտանգության ապահովման քաղաքականության տեսանկյունից», - ասաց Պուտինը: