Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ իրեն ուղղված հարցերից մեկին:

 

 

«Շփման գծում բռնության աճը և ռազմական հռետորաբանությունն ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետևանքով իրավիճակի լարվածության ուժեղացումը: Այդ պատճառով է, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել երկու կողմերին ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն շփման գծում բռնության մակարդակի նվազմանը, ինչպես նաև գործի դնել իրադրությունը մոնիթորինգի ենթարկող մեխանիզմներ: Սա էր քննարկման հիմնական թեման, երբ նախագահները դեկտեմբերին հանդիպեցին Շվեցյացրիայում՝ Բեռնում: ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կապի մեջ է մյուս համանախագահների հետ երկխոսությունն առաջ տանելու հարցում»,- նշել է Միլսը: