ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բովանդակային առաջընթացի անհրաժեշտությունը: Փետրվարի 6-ին տարածած համատեղ հայտարարությամբ համանախագահներն ամփոփել են Բաքու եւ Երեւան կատարած այցը: Փետրվարի 4-5-ը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում ՄԽ համանախագահները քննա րկել են արտգործնախարարների' Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները: Համանախագահները կարևորել են բարձր մակարդակի հանդիպումները շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես քննարկվել էր Վիեննայում: Միաժամանակ' ՄԽ համանախագահները խոր մտագոհություն են հայտնել շփման գծում և սահմանում լարվածության սրման կապակցությամբ և կոչ արել հակամարտության կողմերին զսպվածություն դրսևորել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն, իրենց հերթին, մտադրությունն են հայտնել ամրապնդել հրադադարի պահպանման ռեժիմը և խուսափել ապագա լարվածությունից' հատկապես Սոչիում մեկնարկող Օլիմպիական խաղերի ընթացքում: Համանախագահները կշարունակեն խորհրդատվությունները հակամարտության կողմերի հետ նաև հետագա շաբաթներին, բարձր մակարդակի հանդիպումներ նախապատրաստելու համար:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքը և ԵՍՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը փետրվարի 4-5-ն այցելել են Ադրբեջան և Հայաստան: Այցը տարածաշրջան մեկնարկել էր Բաքու այցելությամբ: Փետրվարի 5-ին համանախագահները ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: