ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է, միջնորդ երկիր, և այստեղ ՌԴ-ի գործառույթները որևէ կերպ փոխկապակցված չեն այն իշխանությունների հետ, որ այդ օրը կան: Ռուսաստանը' որպես ՀՀ-ի դաշնակից, իր ունեցած հնարավորությունների շրջանակում, վստահեցնում եմ ձեզ, արել է առավելագույնը, ինչն իրեն կարող էր թույլ տալ այս շրջանակում: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ կապված մենք որևէ հարց չենք բարձրաձայնում, որովհետև և՛ որպես մեր դաշնակից, և՛ որպես Մինսկի խմբի անդամ, ՌԴ-ն արել է այն, ինչ իրենից կախված է եղել: Այնուամենայնիվ, այն աջակցությունը, որը տրամադրել է Թուրքիան Ադրբեջանին, և ռազմական տեխնիկայի այն քանակությունը, որ կուտակվել է Ադրբեջանում մանավանդ վերջին երկու ամիսների ընթացքում, մեր ռազմական գործիչների գնահատականների ուղեծրից դուրս է եղել: Այսինքն' այդ ծավալի հարձակումը կանխատեսելի չի եղել»,- ասել է Ավինյանը:
Մանրամասները' տեսանյութում