Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ իր երկիրը լրջորեն է վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին և այս նպատակով գործադրում է ամեն ջանք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Սեկուտան ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ անհանգստացնում է վերջին շրջանում շփման գծին լարվածության աճը: Կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի ավելի լարմանը: Մենք էլ, աշխատելով թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի հետ, մեր հերթին փորձում ենք առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործում»,- հայտարարել է Սեկուտան: