«Ուկրաինայի հարցում արևմտյան գործընկերներն անցան սահմանը. նրանք իրենց պահեցին կոպիտ, անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ»-հայտնել է Պուտինը:
Պուտինը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել զայրույթի պոռթկումները, և ընդունեն, որ Ռուսաստանի Դաշնությունը, ունի իր ազգային շահերը, որոնք պետք է հաշվի առնել և հարգել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև ուկրաինացի այն զինծառայողներին, ովքեր իրենց ձեռքերն արյան մեջ չթաթախելով' վերահսկողության տակ առան Ղրիմի իրավիճակը:
«Եթե Ղրիմի ինքնապաշտպանական ուժերն իրավիճակը ժամանակին վերահսկողության տակ չվերցնեին, այնտեղ ևս կլինեին բազմաթիվ զոհեր»,-հայտնել է նախագահը: