Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ իր ելույթի ժամանակ պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները նրանցից, ովքեր զավթել և պահում են իշխանությունը Կիևում։

«Նրանցից, ովքեր Կիևում զավթել և պահում են իշխանությունը, պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հակառակ դեպքում արյունահեղության հնարավոր շարունակման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կլինի Ուկրաինայի տարածքում իշխող ռեժիմի խղճի վրա»,- ասել է Պուտինը։

«Այսօր ընդունված որոշումների մասին հայտնելիս վստահ եմ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մեջ»,- ընդգծել է նա։