Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` իրեն Ուկրաինայի անձնագիրը վերադարձնելու մասին Վլադիմիր Զելենսկիին ուղղված կոչը. «Պուտինը պահանջել է, որ Զելենսկին չվերականգնի իմ քաղաքացիությունը և արգելի իմ մուտքը Ուկրաինա»: Այս մասին հայտնում է РБК-ն:

Նա նշել է, որ այդ նույն Պուտինը 2017-ին մամուլի ասուլիսում կոչ էր արել Պյոտր Պորոշենկոյին` արտաքսել իրեն Ուկրաինայից:

 

«Նույն պահանջով նա դիմել է Վրաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Սաակաշվիլին` հավելելով. «Մենք ուկրաինացիների հետ ինքներս գլուխ կհանենք»: